happy-marriageMediamonitor.am-ը գրում է.

New York Times-ի լրագրող Տարա Պարկեր-Պոպը ամուսնական երջանկության վերաբերյալ գիտական ուսումնասիրությունները մեկտեղել է «Դեպի հաղթանակ» կոչվող իր գրքում:

Ահա և երջանիկ ամուսնության 7 կետից բաղկացած բաղադրատոմսը

  1. Նշել լավ իրադարձությունները

Պարզվում է, ամուսնալուծությունը ոչ այնքան բացասական իրադարձությունների կուտակման հետևանք է, որքան դրական երևույթների նվազման արդյունք:

«Մենք բացահայտել ենք, որ դրական իրադարձությունները շատ ավելի կարևոր են»,- ասում է Հովարդ Մարկմանը՝ Դենվեր համալսարանի Ամուսնական և Ընտանեկան գիտությունների կենտրոնի համանախագահը, և երկրի առաջատար ամուսնական ոլորտի գիտաշխատողներից մեկը: «Ստացվում է, որ զույգերի համատեղ ուրախ ժամանցը և ամուր ընկերությունը հանդիսանում է նրանց համատեղ ապագայի գրավականը»:

Ի՞նչ անել: Ավելի հաճախ իմաստավորեք երջանիկ պահերը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն զույգերը, ովքեր պարբերաբար նշում են լավ իրադարձությունները, ավելի նվիրված են, մտերիմ, վստահում են միմյանց և հարաբերություններում ինքնաբավ են: Բավական չէ կողակցի իմանալը, որ դուք հպարտանում եք նրա կատարելությամբ: Դուք պետք է դա ցույց տաք: Անգամ ամենաչնչին հաճելի իրադարձությունների շուրջ աղմուկ բարձրացնելը, որոնք ամեն օր են պատահում, կարող է նպաստել ձեր ամուսնական հարաբերությունների բարելավմանը:

  1. 5-ը 1-ի դեմ

Որքան լավ պահեր են ձեզ անհրաժեշտ վատերը շրջանցելու համար: Հետազոտությունը ցույց է տալիս որ ամեն վատ իրադարձությանն անհրաժեշտ է հակադրել 5 լավ իրադարձություն

Կարիք չկա հաշվել ամեն մի դրական և բացասական իրադարձություն, բայց եթե դրանք ձեր կյանքում հավասար են, ձեր բաժանվելու հավանականությունն աճում է:

Երբ Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները ուսումնասիրում էին տվյալները, բացահայտեցին մի հետաքրքիր օրինաչաձություն: Հաստատուն ամուսնություններում դրական փոխհարաբերությունների փորձը առնվազն  հինգ անգամ գերակշում է բացասականին: Այս ամենի գործնական եզրակացությունն այն է, որ վատ պահվածքից հետո «Կներես» ասելը դեռ բավարար չէ: Ամուսնության ընթացքում անձը յուրաքանչյուր չար քննադատությունից և բացասական պոռթկումից հետո պետք է կտրուկ ավելացնի դրական դրսևորումների թիվը ռիսկային գոտում չհայտնվելու համար:

  1. Ձեր ստանդարտները բարձր պահեք

Շատ ու շատ մարդիկ են ասում, որ ամուսնությունից իրենց սպասումները չափազանց բարձր էին: հետազոտությունն ասում է. նրանք, ովքեր շատ ակնկալիքներ ունեն, ստանում են ավելին:

Մի համաձայնեք միջին կարգի ամուսնական կյանքին:

Դոկտոր Բաուքոմը հայտնաբերեց, որ մարդիկ, ովքեր ունեն իդեալիստական ստանդարտներ, իրապես ուզում են արժանանալ հարգալից վերաբերմունքի և իրենց ամուսնությունից ակնկալում են սիրաբանություն և կիրք, ապա ապա ի վերջո ստանում են նման ամուսնական կյանք: Կանայք և տղամարդիկ, ովքեր ունեն ցածր ստանդարտներ և չեն պահանջում լավ վերաբերմունք, կամ ռոմանտիկ հարաբերություններ, ի վերջո հանգում են իրավիճակի որում չկա այդ ամենը … փոխարենն այն ամուսիններն, ովքեր կառչում են իրենց զուգընկերներից և պատճառաբանված ձևով պահանջում լավ վերաբերմունք՝ ավելի լավ ունենում են ավելի լավ ամուսնություն: Եթե դուք ակնկալում եք ավելի լավ, ավելի գոհացուցիչ հարաբերություններ, ապա այդ ամենն ունենալու համար պետք է մեծացնեք ձեզ ընձեռված հնարավորությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել