10714693_359705394185571_890780829_nAraratnews.am-ը գրում է․

Աֆրիկյան Սիերա Լեոնե պետության փոխնախագահ Սամուել Սամ-Սումանան քաղաքական ապաստան է խնդրել այս երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը: Այս մասին տեղեկանում է BBC-ին:

Սամ-Սումանան ստիպված է եղել դիմել նման քայլի այն բանից հետո, երբ իր տունը շրջափակվել է զինվորների կողմից:

Քաղաքական գործիչը և իր կինը փախուստի են դիմել իրենց տնից և հիմա սպասում են ԱՄՆ դեսպանատան պատասխանը իրենց հայտին::
Նշենք, որ նախորդ շաբաթ Սամուել Սամ-Սումանային հեռացրել են իշխող կուսակցության շարքերից: Նրան մեղադրել են սեփական քաղաքական ուժ ստեղծելու փորձեր կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբում փոխնախագահը հայտարարել էր, որ ինքնակամ որոշել է մեկուսացման ենթարկվել 3 շաբաթով, երբ իր անվտանգության աշխատակիցներից մեկը մահացել էր էբոլա վիրուսով վարակվելու հետևանքով:

Սամ-Սումանան կրթություն է ստացել և երկար ժամանակ աշխատել հենց Միացյալ Նահանգներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել