Newmag.am-ը գրում է․

Համացանցում երկրպագուներն ակտիվ քննարկում են «Don’t deny» երգի բառերն ու շատերին դուր չի եկել երգում հնչող «my baby» արտահայտությունը: Երկրպագուները կարծում են, որ այն ոչ մի կերպ չի տեղավորվում ընտրված կոնցեպտի ու գաղափարի, ինչպես նաև, որ այդ բառերը կապ չունեն Հայոց Ցեղասպանության թեմատիկայի հետ: Քննադատությունների տարափը շարունակվում է, ինչն ամեն տարի յուրաքանչյուր երգի դեպքում դրսևորովում է: Ի դեպ, Ադրբեջանն արդեն մինչ երգի հրապարակելը հանդես էր եկել մեղադրանքով, թե Հայաստանն այս տարի քաղաքականացրել է մրցույթն ու կազմակերպիչներից պահանջել էր զրկել մեր երկրին մասնակցության իրավունքից: Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում անդրադառձել է քննարկումներին ու գրել հետևյալը.

«Հարգելի լրագրողներ, Եվրատեսիլի երկրպագուներ և ոչ երկրպագուներ, ներեք, որ չեմ արձագանքում Ձեր զանգերին, մեկնաբանություններին, քանզի գտնվում եմ գործուղման մեջ ‘ Շվեդիայի եվրատեսիլյան ընտրությանը` որպես հայաստանյան ժյուրիի խոսնակ: Հետևում եմ եվրատեսիլյան մեր երգի արձագանքներին, մարդկանց հիացմունքին, հնչող կարծիքներին, բայց ուզում եմ խնդրել, որ զերծ մնաք ձեր հոդվածներում ու մեկնաբանություններում քաղաքական շահարկումներից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել