Նկատել ե՞ք, որ շատ հաճախ մեր ընկերների ընկերուհիները, կանայք, տնեցիք շատ ավելի վատ կարծիքի են մեր մասին, քան մենք իրականում կանք... Էտ նրանից ա, որ հաճախ մեր սխալները մենք վերագրում ենք մեր ընկերներին՝ ծախսում ենք ինչ-որ փողեր և ասում որ պարտքով տվել ենք մեր ընկերոջը, տարբեր բաներ մեզ են պետք լինում, բայց ասում ենք, որ պետք ա մեր ընկերոջը, որ երկար-բարակ չպատմենք խնդրի էությունը... Բնականաբար ոչ էտ փողն ա հետ տալիս ընկերը, ոչ էլ իրեն պահում է այնպես, ինչպես կպահեր մարդ, ով իրոք պարտք է ինչ-որ բան... Ու դա բնական է դուր չի գալիս այն մարդկանց, ում սխալ ինֆորմացիա ենք տվել, իրենց թվում է, որ լավ մարդ չէ այդ մեկը... Դա անելուց չենք էլ մտածում, որ մեր ընկերոջ հեղինակությունը տուժում է մեր խնդիրները այս ճանապարհով հարթելիս, բայց չգիտես ինչու շարունակում ենք «պարտքով» փողեր տալ և հորինել իրավիճակներ, որոնց գլխավոր հերոսը մենք չենք՝ մեր ընկերն է: Հետաքրքիր երևույթ է հոգեբանության տեսակետից: Կարծում եմ եթե անկեղծ լինեքն մենք մեզ հետ, ապա բազմաթիվ այսպիսի դեպքեր կհիշենք... Չգիտեմ, երևի պետք ա գիտակցել սա և ավելի զգույշ լինել մարդկանց ինչ-որ բաներ վերագրելուց առաջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել