150309144823-largeMediamonitor.am-ը գրում է․

Հայտնաբերվել են նոր դասի դեղահաբեր, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը մկների մոտ ՝ քչացնելով տկարության ախտանիշերն ու ընդլայնելով առողջ կյանքի տևողությունը:

Եթե մարդկանց վրա դեղերը նույն արդյունքն ունենան են ապա օգուտներն անգնահատելի կլինեն:

Հետազոտությունն իրականացվել է Մայո կլինիկայի, Սքրիփս և այլ  ինստիտուտների հետազոտողների խմբի կողմից, և արդյունքները հրատարակվել են «Ծերացող բջիջ» պարբերականում:

«Այս ուսումնասիրությունը մենք համարում ենք լուրջ քայլ առաջ, անվտանգ դեղմամիջոցների մշակման ուղությամբ,  որոնք կարող են նշանակվել հիվանդներին ՝ երկարացնելու համար նրանց առողջ կյանքի տևողությունն ու բուժելու տարիքի հետ կապված հիվանդությունները և խանգարումները»,- ասում է հետազոտության համահեղինակ և TSRI պրոֆեսոր Փոլ Ռոբինսը:

«Երբ սենոլիտիկ դեղերը, ինչպես օրինակ մեր հայտնաբերած տարբերակը, կիրառվեն կլինիկական պայմաններում, դա շրջադարձային նծանակություն կունենա»:

«Այս սենոլիտիկ հաբերի նախատիպերը ավելին քան ապացուցել են, որ կարող են մեղմել ծերացման գործընթացի հետ կապված բազմաթիվ նախանշաններշ», – հավելել է  Մայո կլինիկայի պրոֆեսոր Ջեյմս Կիրկլենդը, ով նույնպես մասնակցում էր հետազոտություններին ,- «Ծերացումը այլևս իրատեսական է հետաձգել, կանխել, դանդաղեցնել, հնարավոր է անգամ կանգնեցնել բազմաթիվ խրոնիկական հիվանդություններ և հաշմանդամություններ ամբողջությամբ այլ ոչ թե հատ առ հատ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել