ՍԱՊԾ. Կապանում բրուցելոզով հիվանդների թիվը 17-ն էPanorama.am-ը գրում է․

Սննդամթերքի անվտանգության ծառայությունը քիչ առաջ արձագանքել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի հայտարարությանը,  ըստ որի Սյունիքի մարզկենտրոնում բրուցելոզի դեպքեր են արձանագրվել, իսկ պատկան մարմինները լռում են:

Ծառայությունից  հայտարարում են. «ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ՀՀ առողջապահության նախարարությունից ահազանգ է ստացել, համաձայն որի բրուցելոզով վարակված հիվանդեր են գտնվում Սյունիքի մարզի Կապան քաղաքի բժշկական կենտրոնում:

Ահազանգն ստանալուց անմիջապես հետո Ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբույժ-տեսուչներն այցելել են բ/կ, զրուցել անձնակազմի հետ և ճշտել, որ այսօրվա դրությամբ բրուցելոզով հիվանդների թիվը 17-ն է: Տեսուչները հիվանդներիցպարզել են, որ բոլորն աշխատել են «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցում, որը գտնվում է Կապան քաղաքի վարչական տարածքում և իրականացրել է մանր եղջերավոր կենդանիների մորթ: Այս պահի դրությամբ սպանդանոցը չի աշխատում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել