Կա՛ն, կան իսկական զինուորներ այս ասպարեզում, որ տարիներ շարունակ պարտիազանական պայքար են մղում հայկական մշակոյթի յանդէպ կատարուող սպանդի դէմ:
Եւ բարեբախտաբար քաջարի «պարտիզանները» գնալով շատանում եւ շատանում են, եւ ի վերջոյ ունենք զորամիավորումներ, ովքեր իսկական դասեր են տալիս իրենց դէմքը կորցրած հայորդիներին եւ ցոյց տալիս ետ դարձի լուսաւոր ճանապարհը:
Այս ամէնի ֆոնին սակայն պիտի արձանագրեմ հերթական պարտութիւնը, որ մենք տանուլ տուեցինք Հանրապետութեան Հրապարակում, Երեւանեա՜ն, մեր հայութեա՜ն բաղձանք մայրաքաղաքի հենց կենտրոնում:
Բոլորիս աչքի առաջ տնազ տուեցին մեզ բոլորիս, մեր նախագահին, մեր Վեհափառին:
Անհրաժեշտ է ամէն կերպ թոյլ չտալ ու դուրս շպրտել բոլոր ստահակներին իրենց ամուր հենակետերից եւ դրանք լրացնել լաւ պատրաստուած կադրերով, ովքեր գիտեն ինչ բան է հայրենիք, ինչ բան է հայ երգ, ինչ բան է մշակոյթ:
Նմանատիպ փոքրիկ պարտութիւնները չպիտի վհատի մեր զինակիցներին, այլ հակառակը՝ մտածելու տեղիք տայ առաւել ընդլայնուելու, առաւել ամրանալու գործին: Ի վերջոյ բոլորս կցուած ենք հայկական շունչը համայն հայութեան վրայ սփռելու վեհ նպատակին:
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/445040.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել