Mashable-ը գրում է․
Գաստրիտի և ստամոքսի ցավերի ժամանակ պետք է օգտագործել մի քանի մրգեր, որոնք օգնում են ազատվել ցավից: Ահա դրանցից մի քանիսը:
1. Տանձ
Այն պարունակում է Բ1, Բ2, Բ3 վիտամիններ, ինչպես նաև Ա և Ց: Տանձը նպաստում է լավ մարսողությանը և կարգավորում է նյարդային համակարգը:
2. Բանան
Բանանի մեջ առկա են ցինկը, կալիումը, վիտամին Ե և այլն: Շատ քանակությամբ բանան են օգտագործում մարզիկները, քանի որ այն հաղորդում է էներգիա և արագացնում է մարսողության համակարգը: Գաստրիտի ժամանակ հարկավոր է օգտագործել միայն հասած բանաններ:
3. Դեղձ
Այն իր մեջ պարունակում է վիտամիններ Ա, Ց, Ե, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում: Ստամոքսի հիվանդությունների ժամանակ հարկավոր է շատ ուտել դեղձ, ինչպես նաև կարող եք խմել դեղձի տերևներից պատրաստված հեղուկը: Հարկավոր է՝ 2 ճաշի գդալ դեղձի մանրեցված տերևները դնել մեկ բաժակ եռացված ջրի մեջ: Թրմել, իսկ հետո խմել օրը 2-3 անգամ: