11_mainMediamonitor.am-ը գրում է.

Այն օգտակար է այնպիսի հիվանդությունների կանխարգելման համար, ինչպիսիք են սրտի կաթվածը, ինսուլտը և ինֆարկտը:

ԱՄՆ-ի դիելոտոգները հանդես են եկել հայտարարությամբ, համաձայն որի բոլոր բանջարեղեններից ծաղկակաղամբն ամենաօգտակարն է առողջության համար, քանի որ այն պարունակում է մարդկային օրգանիզմին անհրաժեշտ գրեթե բոլոր վիտամիններն ու միկրոէլեմենտները:

Այս հրաշալի բանջարեղենն առանձնանում է նաև նրանով, որ շատ լավ է յուրացվում օրգանիզմի կողմից: 50 գ. ծաղկակաղամբը, ըստ դիետոլոգների, պարունակում է ամենահզոր հակաօքսիդանտներից մեկի` վիտամին C-ի օրական նորման:

Բանջարեղենը նաև պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, որն անհրաժեշտ է տեսողության և մաշկի առողջության համար: Ծաղկակաղամբում առկա B խմբի վիտամիններն ամրապնդում են սրտանոթային համակարգը, ինչպես նաև նյարդային համակարգը:

Ծաղկակաղամբը պարունակում է նաև մագնիում, երկաթ և շատ օգտակար միներալներ: Այն պարունակում է խնձորի և կիտրոնի թթուներ: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել այս յուրահատուկ բանջարեղենը աղիքային, լյարդի, լեղապարկի հիվանդությունների դեպքում, այն օգտակար է նաև ճարպակալության դեպքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել