Araratnews.am-ը գրում է․
Մարտի 14-ին, ժամը 01.00-ին սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 84/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան, անձը չպարզված տղամարդու և դիմել փախուստի: Տուժողը տեղում մահացել է: Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները պարզել են մահացածի ինքնությունը՝ 1959 թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյան: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



