Esem.am-ը գրում է.
Շուտով «Շանթ» հեռուստաընկերության եթերում նոր սիթքոմ կլինի, որում մի շարք հայտնի աղջիկների հետ նկարահանվում է դերասան Հայկ Պետրոսյանը: Հայկը առաջինը ESem.am-ին է պատմել իր կերպարի և նոր ոճում հանդես գալու դժվարությունների մասին:
Ըստ նրա՝ առաջին փորձնական տեսանկարահանումից հետո ինքն իրենից դժգոհ է մնացել: Նույնիսկ հույս էլ չի ունեցել, որ երկրորդին կկանչեն: «Սակայն երկրորդ անգամ էլ ինձ կանչեցին փորձնական նկարահանման, որի ընթացքում քննարկումներ ունեցանք կազմակերպիչների հետ: Արդեն երրորդ նկարահանմանը իմ խաղով կարողացա համոզիչ լինել և ընտրվեցի,- մանրամասնեց Հայկը:
Նրա խոսքով՝ իր կերպարը դետալներով լեցուն է: «Հստակ խոսելաձև, կամ, օրինակ, ծիծաղի ձև չկար, որ միայն դա անեի ու միանգամից պատկերացնեի, թե ինչպիսին է կերպարս»: Հայկը կարծում է, որ կազմակերպիչները երկու տարի իրեն ճանաչելուց հետո հավանաբար վստահ էին, որ իր մոտ կստացվի մարմնավորել այդ կերպարը: «Այժմ փորձեր են արվում կերպարները հստակ հասկանալու համար: Քանի որ նոր ոճում եմ հանդես գալու, պետք է լավ ըմբռնենք դերը»,- ասաց դերասանը և շեշտեց, որ սիթքոմը տարբերվում է կոմեդիայի ժանրի սերիալներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ