Replik.am-ը գրում է․
1.Հաճախ զուգընկերները կարող են միմյանց անվանել տարբեր ածականներով կամ բառերով ( փոքրիկս...), մտածելով որ դա հաճելի է դիմացինին, և դրանից զուգընկերը առավել է գրգռվում:Սակայն հոգեբանները խորհուրդ են տալիս հնարավորին չափ քիչ օգտագործել դրանք:Հարկավոր է լավ իմանալ ընկերոջ նախասիրությունները, որպեսզի հանկարծ չվիրավորեք նրան:
2.Կանանց համար չափից դուրս ազատ և սանձարձակ պահվածքը նույնպես գովելի չէ: Այդպիսի պահվածքը բնորոշ է միայն պոռնոֆիլմերին և դեռևս հասունացման տարիքում գտնվող աղջիկներին, որոնք փորձում են ինքնահաստատվել իրենց անձնական կյանքում:
3.Երբեք պետք չէ տարօրինակ ձայներ հանել սեքսի ժամանակ: Հոգեբանները պնդում են, որ այդպիսի ձայների դեպքում զուգընկերը կարող է մտքերի մեջ ընկնել՝ չհասկանալով թե Դուք իրականում ինչ էիք ուզում ասել կամ հասկացնել իրեն:
4.Ոչ պրոֆեսսիոնալ կամ չափից դուրս տգեղ մերկապարը կարող է լրիվ փչացնել ձեր զուգընկերոջ տրամադրությունը: Եթե դուք չգիտեք մերկապար պարել, ավելի լավ է ընդհանրապես չպարեք:
5.Անձնական վարքի տարօրինակ դրսևորումներն աշխատեք մոռանալ, երբ ձեր զուգընկերոջ կամ զուգընկերուհու հետ եք և պատրաստվում եք սիրով զբաղվել: Խուսափեք այլասերվածություններից, որոնք լայնորեն պրոպագանդվում են պոռնոֆիլմերում:



