Վիսկին ամենաառողջարար ալկոհոլային խմիչքներից մեկն է համարվում, որը նաև մյուս ալկոհոլային խմիչքների համեմատությամբ ավելի քիչ է խումհարի պատճառ դառնում։

Կանխում է ավելորդ քաշի գոյացումը։ Վիսկին ցածր կալորիականություն ունեցող խմիչք է՝ հատկապես բազմաթիվ կոկտեյլերի, գարեջրի ու գինու համեմատությամբ։ Դու կարող ես ավելի շատ վիսկի խմել՝ չանհանգստանալով ավելորդ քաշի մասին, քանի որ դրա մեջ շաքարի պարունակությունը չափազանց ցածր է։

Օգտակար է սրտի առողջությանը։ Ինչպես պարզվում է՝ գինուց ու մուգ գարեջրից բացի վիսկին նույնպես առողջարար է սրտի համար։ Այն ոչ միայն նվազեցնում է արյան մեջ հանգույցների առաջացումը, այլև նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը։ Վիսկիի պարունակած հակաօքսիդանտները կանխում են արյան անոթներում բացասական խոլեստերինի կուտակումն ու բարձրացնում օրգանիզմում դրական խոլեստերինը։ 

Հակաքաղցկեղային միջոց։ Վիսկին հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կանխում են քաղցկեղածին միացությունների կապը ԴՆԹ-ին՝ նվազեցնելով քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Այն նաև պաշտպանում է օրգանիզմը քիմիոթերապիայի վնասակար ազդեցություններից ու օրգանիզմում նվազեցնում օքսիդացիան։

Լավացնում է ուղեղի աշխատանքը։ 2003թ-ին անցկացված հետազոտոթյունները ցույց են տվել, որ վիսկի օգտագործումը նվազեցնում է Ալցհայմերի հիվանդության ու դեմենտիայի ձեռքբերման հավանականությունը։ Եթե անհանգստանում ես, որ ուղեղդ սկսում է տարիքի հետ թուլանալ, ապա ժամանակն է սկսել վիսկի օգտագործել։

Հակասթրեսային միջոց։ Սթրեսը կարող է առողջական բազմաթիվ խնդիրների պատճառ դառնալ, սակայն, բարեբախտաբար, կա վիսկին, որը նյարդերն ու մարմինը հանգստացնող հրաշալի միջոց է։ Այն լավացնում է արյան շրջանառությունը՝ օրգանիզմի համար ապահովելով թարմ ու թթվածնով հարուստ արյունը։ Վիսկիի մեկ բաժակ, և Դուք կհանգստացնեք Ձեր նյարդերը։

Լավացնում է հիշողությունը։ Վիսկիում պարունակվող հակաօքսիդանտները լավացնում են ուղեղի աշխատանքը, և ինչպես նախորդ կետում նշվեց՝ լավացնելով օրգանիզմի արյան շրջանառությունը՝ միաժամանակ լավացնում է նաև ուղեղի արյան շրջանառությանը։

Լավացնում է մարսողությունը։ Վիսիկն հրաշալի միջոց է մարսողական խանգարում ունեցող մարդկանց համար։ Ուտելուց հետո վիսկիի օգտագործումը հանգստացնում ու թեթևացնում է ստամոքսն ու աղիները ծանր կերակուրներից հետո։

Երկարակեցության համար։ Վիսկին, հարուստ լինելով հակաօքսիդանտներով, օրգանիզմը պաշտպանում է հիվանդություններից և, պաշտպանելով օրգանիզմի բջիջների առողջությունը, նպաստում երկարակեցությանը։

Շաքարախտի դեմ։ Վիսկին առանց ածխաջրածնի ալկոհոլային խմիչք է, այնպես որ կարող եք այն օգտագործել առանց անհանգստանալու, որ այն կարող է ազդել արյան մեջ շաքարի պարունակության մակարդակին։ Եթե տառապում եք շաքարախտով, ապա վիսկին հենց այն խմիչքն է, որը կարող եք Ձեզ թույլ տալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել