Պետությունը կառավարման տեսակետից ունի հիմնականում երկու սկզբունք՝ իրավական և տնտեսական: Իրավական կառավարումն արդյունավետ է աշխատում այն պայմնաններում, երբ գործ չունենք անձնական հարաբերությունների հետ, այլ հասարակական հարաբերությունների գլխավոր դերակատարները սոցիալական ինստիտուտներն են: Եթե ընդունվում է իրավական բնույթի որոշում, որը կատարելը պարտադիր չէ, ապա կամ կառավարում չի իրականացվում, կամ կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է նաև ստեղծել ու զարգացնել վերահսկող մարմիններ:
Սահմանադրական փոփոխություններն առաջին հերթին իրավական բնույթի են, այնպես որ մեր երկրում սահմանադրական փոփոխությունների արդյունքում անխուսափելիորեն մեծանալու է վերահսկողության անհրաժետությունը, եթե խնդիր է դրված սոցիալական իրականությունը սահմանադրական փոփոխություններով ավելի կառավարելի դարձնել:
Բայց միաժամանակ պետք է իմանալ, որ մեր սոցիալական իրականության իրավական կառավարումն այնքան էական չէ, որքան դրա տնտեսական կառավարումը: Այլ կերպ ասած՝ կարևոր չէ, թե ինչ օրենքներ են գործում, և գործում են արդյոք, թե ոչ: Կարևորն այն է, թե ուր են գնում փողերը, և ինչքան փող ուր է գնում:
Մեր իրականության մեջ ուժը փողն է, ոչ թե օրենքը կամ իրավունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել