Artsakhpress.am-ը գրում է.

Թայլանդի մայրաքաղաք Բանգքոքում անցկացվող «Աշխարհի Մուայ Թայ» առաջնությանը ԼՂՀ Մարտարվեստների Ասոցացիայի սան, Ստեփանակերտի քաղաքապետարանին կից մանկապատանեական մարզադպրոցի (տնօրեն ՝ Էմիս Հովհաննիսյան) Մուայ Թայ խմբի մարզիկ, Դավիթ Հայրապետյանը (մարզիչ՝ Գարեգին Աղաբալյան) դարձել է աշխարհի չեմպիոն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ մարտարվեստների ասոցացիայի փոխնախագահ Դանիել Մկրտչյանը՝ նշելով, որ հինգ ամիսների ընթացքում այս հաղթանակը Գարեգին Աղաբալյանի սաների երկրորդ մեծ հաջողությունն Է

«Դավիթ Հայրապետյանը հանդես է եկել նաև Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացված «Եվրոպայի կա-մեկ» առաջնությունում մինչև 68 կգ քաշային կարգում, որտեղ եզրափակիչ փուլում նոկաուտի է ենթարկել Բելոռուսի ներկայացուցչին և նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը»,-հավելեց՝ Դ. Մկրտչյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել