Esem.am-ը գրում է.

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը միամսյակի սկիզբը՝ Մարտի 8-ը, ամուսնու հետ տանն է նշել:ESem.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ իրենց համար պարտադիր չէ՝ տոն լինի, որպեսզի միասին ինչ-որ տեղ գնան կամ նվեր ստանա: «Մեր ընտանիքում պարբերաբար այնպես է լինում, որ առանց առիթի որևէ տեղ ենք գնում, կամ նվերներ ենք մատուցում միմյանց: Այնպիսի ամուսին ունեմ, որի կողքին միշտ տոն է ինձ համար. նրա կողքին, անկախ միամսյակից, ինձ սիրված կին եմ զգում»,- խոստովանեց Տաթևիկը: Ըստ նրա՝ Մարտի 8-ի կապակցությամբ ամուսինն իրեն իր սիրելի ծաղիկներն է նվիրել՝ սպիտակ կակաչներ:

Կանանց տոնական միամսյակի առթիվ Տաթևիկը շնորհավորանքներ է ստացել նաև ընկերներից, գործընկերներից, նաև՝ երկրպագուներից: Նրա խոսքով՝ միայն հաջորդ օրն է հասցրել իր մայրիկին շնորհավորել և ծաղիկներ նվիրել, քանի որ մայրն էլ, իր պես, ծաղիկների սիրահար է: 

Դերասանուհու  համոզմամբ՝ կնոջ համար լավագույն նվերը սիրով նվիրածն է: «Ի դեպ, նվերից զգում եմ, այն սիրո՞վ է նվիրված, սրտանց է, թե՝ ոչ: Ավելին, եթե զգում եմ, որ այն սիրով է պատրաստված, օգտագործում եմ, նույնիսկ եթե իմ ճաշակով չէ»,- նկատեց դերասանուհին: Նա առիթը բաց չթողեց մաղթելու բոլոր կանանց ու աղջիկներին կնոջ երջանկություն ու ժպիտ, իսկ տղամարդկանց էլ մի խորհուրդ տալ: «Կցանկանամ, որ բոլոր կանանց աչքերում իսկապես ժպիտ լինի, իսկ տղամարդկանց խորհուրդ կտամ մի փոքր ավելի ուշադիր լինեն, որովհետև  նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե կանանց համար ինչ մեծ բան է այդ ուշադրությունը»:

ESem.am-ը դերասանուհուց հետաքրքրվեց նաև, թե ինչ է պատրաստվում անել սերիալի ավարտից հետո: Սերիալային դերասանուհին հայտնեց, որ որոշակի դադար առնելու ցանություն ունի, քանի որ արդեն 6-7 տարի՝ էկրաններին է: «Կարծում եմ՝ կստացվի հանգստանալը, եթե, իհարկե, այնպիսի գայթակղիչ առաջարկ չլինի, որից չեմ կարողանա հրաժարվել,- ասաց Բաբիի դերակատարն ու ավելացրեց,- Բաբիի կերպարը սիրով ընդունեցի, քանի որ այն ինձ գրավիչ թվաց. Նախ՝ կերպարս մանկատան երեխա էր, այնուհետև՝ անօթևան աղջիկ: Եթե հաջորդ առաջարկն էլ հետաքրքիր լինի, չկրկնվող ու նախկին կերպարներից տարբեր, գուցե ընդունեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել