
Քիմ Քարդաշյանի յուրաքանչյուր քայլը թեժ քննարկումների առարկա է դառնում։ Բավական է նա փոխի սանրվածքը կամ ինչ-որ համարձակ զգեստ հագնի, և պապարացիներն անմիջապես կֆիքսեն դա։ Շիկահեր դառնալուց հետո ոճաբանները երկու խմբի բաժանվեցին. նրանց մի մասը պնդում էր, որ շեկ մազերը Քիմին շատ են սազում, իսկ մյուսը վստահ էր, որ Քիմն էժանագին տեսք է ստացել։ Վերջերս համացանցում տարածվեցին Քիմի մասին նյութեր, որոնք իսկական սենսացիա էին առաջացնում նորաձևության գիտակների շրջանում։ Որոշ կայքեր Քիմին մեղադրում էին գողության մեջ, սակայն եթե անգամ Քիմը գողություն է կատարել, այն շատ է տարբերվում գողության ավանդական դրսևորումներից։
|
Քիմ Քարդաշյան |
Ելենա Կարլեուշա |
Նրա ենթարդրյալ գողոնն ընդամենը սանրվածք ու հագուստի ոճ է։ Ասում են, որ Քիմը նմանակում է սերբ երգչուհի Ելենա Կարլեուշային ու հենց նրանից է գողացել իր հայտնի կերպարներից մի քանիսը։ Մեղադրող կողմն իբրև իրեղեն ապացույց ներկայացնում է մի քանի համոզիչ լուսանկարներ։
|
Ելենա Կարլեուշա |
Քիմ Քարդաշյան |
Եթե նույնիսկ Քիմը դիտավորյալ նմանակում է սերբ փոփ աստղին, նրա արաքը նորաձևության քրեական օրենսգրքի համաձայն դասվում է կանխամտածված, բայցև համեմատաբար անշառ հանցագործությունների շարքին, ուստի թող բանտապահները չշտապեն ուրախանալ։ Դրա համար Քիմին հաստատ չեն ազատազրկվի։

Փորձեք ինքներդ գլուխ հանել, թե այս կոլաժում որն է Քիմը և որը՝ Կարլեուշան։
Երեկ «UsWeekly»-ին տված հարցազրույցում 36-ամյա Ելենա Կարլեուշան ասել է, որ ինքն է տարիներ առաջ հայտագործել այդ համարձակ ու կրքոտ կերպարը։
Կարծում եմ, որ նրա ոճաբանները ոգեշնչվում են իմ ինստագրամյան էջից։
|
Քիմ Քարդաշյան |
Ելենա Կարլեուշա |
Կարլեուշային նմանակելու մեջ Քիմին սկսեցին մեղադրել այն ժամանակ, երբ Կարելուշան սոցցանցում գրառում կատարեց՝ ընդգծելով իր ու Քիմի նմանությունը։ Ի հաստատումն իր խոսքերի՝ նա ֆոտոապացույց տեղադրեց սոցկայքում։ Այնուամենայնիվ, Կարլեուշան կարծես շան շատ չի նեղվում, որ Քիմն իրեն նմանակում է։
![]() |
![]() |
Հարցազրույցի ընթացքում նա ասել է.
Նա գեղեցիկ է, ուստի կարևոր չէ, թե ինչ գույնի կներկի մազերը։ Նա առհասարակ մազերի կարիք չունի։
Փաստորեն տուժող կողմը բողոք չունի։ Այսպես են անում էլի, որ անպատժելիության մթնոլորտ է ստեղծվում։
![]() |
![]() |
Լուսանկարներ Ելենայի «Instagram»-ի էջից



Ելենան ընտանիքի հետ













