Newmag.am-ը գրում է.

ԱՄՆ Առաջին տիկին Միշել Օբաման հյուրընկալվել է կատակերգու Էլեն Դե Ջեներսի հեռուստաշոուին: Այն աչքի է ընկնում ոչ միայն հումորներով ու հերտաքրքիր հարցազրույցով, այլև հյուրընկալված անձինք՝ այսպես ասած, անցնում են փորձությունների միջով, որին անպայման մասնակցում է նաև հաղորդավարուհին:

Այս անգամ էլ Միշել Օբաման կրկին հեռուստադիտողին զարմացրել է իր պարային ունակություններով: Առաջադրանքի համար նա ընտրել է Բրունո Մարսի և Մարկ Ռոնսոնի «Uptown Funk» երգը: Առաջին տիկինը նշել է, որ այս պարը կպարի նաև Սպիտակ տան մոտ՝ իր «Let’s Move» նախագծի շրջանակներում, որի նպատակն է քարոզել առողջ ապրալակերպ ԱՄՆ-ում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել