Համերգի ընթացքում Կլայդերմանը ստիպված էր դիմել «ատրճանակի» օգնությանը Panorama.am-ը գրում է.

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մուտքը երեկ ժամը 18:30-ից սկսած մարդաշատ էր: Մեկ ժամ անց նախատեսված էր աշխարհահռչակ դաշնակահար՝ Ռիշար Կլայդերմանի համերգը: 

Չնայած մուտքի դռանը փակցված ծանուցմանը, որ դռները բացվում են համերգը սկսելուց քառասուն րոպե առաջ, այդպես չեղավ:

Դռան մոտ հավաքվածների մոտ մի պահ մտավախություն առաջացավ, չլինի՞ Ալեգրովայի ու իտալացի դաշնակահարի համերգների պես սա էլ չկայանա: Փառք աստծո, նման բան տեղի չունեցավ: Համերգը սկսեց նույնքան ուշ, որքան ուշ բացեցին դռները՝ 10-15 րոպե: 

Դաշնակահարն անգլերենով ասաց, ուրախ է Երևանում գտնվելու համար, հայերենով շնորհակալություն հայտնեց իրեն նվագակցող Հայաստանի պետական կամերային նվագախմբին (նա համերգի ընթացքում մի քանի անգամ շնորհակալություն ու հիացական խոսքեր ասաց նվագախմբի մասին), ապա խոստովանեց, որ անգլերեն այնքան էլ լավ չի խոսում, անցավ ֆրանսերենին, առանց շունչ քաշելու մի քանի նախադասություն ասաց…

Հետո սկսեց նվագել… Ընթացքում հանդիսատեսը քարացած լսում էր, յուրաքանչյուր ստեղծագործություն սկսելուց ու ավարտելուց ուժեղ ծափահարում, իսկ ամենասիրվածների ժամանակ նաև ձայնակցում:

Ռոմանտիկ երաժշտության ելևէջների ներքո մտախոհ, կիսանիրհած հանդիսատեսին Կլայդերմանը երբեմն–երբեմն աշխուժացնում էր: Ստեղծագործությունները կատարելուց հետո նոտաների թղթերը բաժանում էր բեմին մոտ վազողներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել