Երրորդմասցի Լյովիկի նկատմամբ մահափորձեր էլի են եղել. ուշագրավ մանրամասներYerkir.am-ը գրում է.

Ոստիկանությունը երեկ հրապարակեց ԱԱԾ վարույթում քննվող Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության, ինչպես նաև ապօրինի զենք զինամթերք պահելու մեջ մեղադրվող 29-ամյա Սարգիս Գրիգորյանի (Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանի (Տլե) և նրա հասակակից Վահան Հակոբյանի (Գաստիկ) վերաբերյալ տվյալներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպանության գլխավոր կասկածյալների անուններն արդեն պաշտոնապես հրապարակված են և նրանց նկատմամբ արդեն իսկ հետախուզում է հայտարարված, հրապարակենք դեպքի վերաբերյալ yerkir.am-ին հայտնի ուշագրավ մանրամասներ: Նախ ուշադրություն հրավիրենք Գաստիկի լուսանկարին , որտեղ ակնհայտ երևում է վերջինիս ծնոտիին առկա մեծ սպին:   Yerkir.am-ի աղբյուրները հուշեցին, որ Գաստիկի մարմնի տարբեր հատվածերում նմանատիպ շատ սպիներ կան, որոնք դառը պատմություն ունեն և անմիջականորեն կապված են կատարված հանցանքի ենթադրյալ շարժառիթների հետ: Համաձայն արդեն տեւական ժամանակ շրջանառվող լուրերի` Գաստիկը երրորդմասցի Լյովիկի հետ ժամանակին լուրջ կոնֆլիկտ է ունեցել:   Իսկ բուն կոնֆլիկտի էությունը, ինչպես տեղեկացրեցին մեզ, եղել է այն, որ Գաստիկը՝ Վահան Հակոբյանը լինելով շենգավիթցի, չի ընդունել Լյովիկի պայմանը՝ լինել իր թիմի անդամ: Պատմությունը, ասում են, սկսվել է դեռ 2000-ականների կեսերից, երբ երրորդմասցի Լյովիկը Շենգավիթում սկսում է իր շուրջը հավաքել հանցագործ աշխարհին նվիրված և «ակտիվությամբ» աչքի ընկնող երիտասարդներին: Հենց այս ժամանակ էլ խաչվում են երկու երիտասարդների ճանապարհները:   Պատմում են, որ Լյովիկը չի կարողանում «կուլ տալ» այն, որ Շենգավիթում կա մեկը, ով մերժել է իր առաջարկությունը և չի ենթարկվում իր «խաղի կանոններին»: Իսկ ինչ վերբերում է թշնամանքի սկզբին, խոսակցություններ կան, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ մեկ տարի առաջ Գաստիկն առևանգել է Լյովիկի մերձավորներից մեկին, դաժան ծեծի ենթարկել, անգամ գցել նրան շան բունը: Լյովիկը որոշում է պատժել Գաստիկին` իր մարդկանց կողմից նրան դաժանաբար ծեծի ենթարկելով:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել