Քեթի Փրեսթոնը հրաշք եռյակի մայր է։ Այս երեք երեխաները տարբերվում են մյուս եռյակներից։ Նրանք ծնվել են ոչ թե միևնույն տարում, այլ տարբեր տարիների։ Քեթին ու նրա ամուսին Մեթյուն 5 տարի շարունակ չէին կարողանում երեխա ունենալ։ Այդ իսկ պատճառով նրանք արտամարմնային բեղմնավորման մեթոդին դիմեցին։ Իզաբելն, Էթանն ու Արթուրը լույս աշխարհ եկան հենց այս մեթոդով։ Թեպետ սաղմերի բեղմնավորումը կատարվել էր միևնույն ժամանակ, Արթուրն ու Իզաբելը ծնվել են Էթանից երկու տարի հինգ օր անց։ Բանն այն է, որ Էթանի սաղմը ներարկվել էր Քեթիի օրգանիզմ 2011 թ.-ին, իսկ մյուս երկու սաղմերը սառեցվել էին լաբորատոր պայմաններում։ Դրանք իրենց հերթին ներարկվեցին 2012 թ.-ին։ Ահա թե ինչու եռյակի երեխաները տարբեր տարիների ծնվեցին։ Փրեսթոնները սիրով ու հոգատարությամբ են շրջապատել իրենց եռյակին։ Նրանք իսկապես սպասված երեխաներ էին։ Տիկին Փրեսթոնը շատ ծանր էր տանում, որ չէր կարողանում մայրանալ: Երբ փողոցում տեսնում էր ուրիշ մայրերի իրենց երեխաների հետ, նա գնում էր տուն ու արտասվում՝ մտածելով, որ իրեն երբեք բախտ չի վիճակվի մայրական բերկրանք ապրել։

Katie and Matthew Preston, both 28, have miracle triplets. Ethan, now two, (centre), was born in 2012, but Isabel (left) and Arthur (right), now three months old, were born two years and five days later

Իմ ու ամուսնուս հարազատներից ու բարեկամներից շատերն ընտանիք էին կազմում ու երեխաներ ունենում, իսկ մենք կարծում էինք, որ մեր ընտանիքում երբեք մանկան ճիչ չի հնչի։ Ես ինձ էի մեղադրում երեխա չունենալու համար, իսկ Մեթյուն՝ իրեն։ Երկուսս էլ հուսահատության եզրին էինք։

Ethan, Isabel and Arthur were made as part of six embryos created when parents underwent IVF treament. Their parents call them their miracle triplets

2011 թ.-ին Առողջապահության ազգային ծառայությունը ֆինանսավորեց արտամարմնային բեղմնավորման հետ կապված բոլոր ծախսերը։ Կիրառվեց արտամարմնային բեղմնավորման ԻՔՍԻ մեթոդը։ Մեթոդի անունը բառացի նշանակում է սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկումը ձվաբջիջ: ԻՔՍԻ-ի դեպքում մեկական սերմնաբջիջ ներարկվում է յուրաքանչյուր ձվաբջիջի ցիտոպլազմա բարակ ապակե ասեղի օգնությամբ:

Arthur and Isabel were conceived the same time as Ethan but were born two years after- in December 2014

Վերհիշելով իրենց կյանքի այդ շրջանը՝ Քեթին ասում է.

Մեր ուշքն ու միտքը միայն բեղմնավորման բարեհաջող ընթացքն ապահովելն էր։ Դա կարող է ամրացնել ամուսնական զույգի հարաբերությունները կամ ջախջախել դրանք։ Սակայն Մեթյուն ամեն հարցում աջակցում էր ինձ։

The couple said they had hit rock bottom before they were referred to the Midland Fertility for treatment with NHS funding in 2011 to become pregnant with Ethan

Բեղմնավորումից երկու շաբաթ անց հղիության թեստ անցկացվեց, ու պարզ դարձավ, որ այս մեթոդը տվել էր ցանկալի արդյունքը. Քեթին հղի էր։ 2012 թ. Սուրբ Ծննդից անմիջապես առաջ ծնվեց Էթանը։ Նրա ծնունդը մեծագույն պարգևն էր նրա ծնողների համար, սակայն նրանք որոշեցին կանգ չառնել մեկ երեխայի վրա և օգտագործել սառեցված սաղմերը։ Երկու սառեցված սաղմ ներարկվեց Քեթիի արգանդի մեջ, որպեսզի գոնե դրանցից մեկն անվնաս մնա, և զույգը ևս մեկ երեխա ունենա։ Հղիության թեստը կրկին դրական էր, իսկ էխոգրաֆիայի արդյունքում պարզվեց, որ Քեթին երկվորյակներ էր ունենալու։ Քեթին ու Մեթյուն, ովքեր նախկինում վախենում էին, որ գուցե երբեք ծնողական բերկրանք չզգան, այժմ արդեն երեք բալիկ ունեն։

But Mrs Preston said she couldnt bear to get rid of the other embryos taken as part of the procedure called ICSI – or intracytoplasmic sperm injection – and by December 13, 2014 – two years and five days after Ethan, she gave birth to babies Isabel and Arthur But Mrs Preston said she couldnt bear to get rid of the other embryos taken as part of the procedure called ICSI – or intracytoplasmic sperm injection – and by December 13, 2014 – two years and five days after Ethan, she gave birth to babies Isabel and Arthur

- Մենք մեր երեք երեխաների մասին մտածում ենք թե՛ իբրև ավագ եղբայր ու երկվորյակներ, թե իբրև եռյակ։ Ներկայումս Էթանը երկու տարեկան է, իսկ նորածիններն ընդամենը երեք ամսական։ Ես վստահ եմ, որ երբ նրանք մեծանան, նրանք հատուկ կապվածություն են ունենալու իրար հետ, որը բնորոշ է եռյակներին, - հարցազրույցի ընթացքում նշել են այս մռութիկների ծնողները։

Mrs Preston says Ethan loves helping to look after his brother and sister, and kisses them goodnight. Mrs Preston said: We feel truly blessed

Փոքրիների ավագ եղբայր Էթանն օգնում է մայրիկին կրտսեր քրոջ ու եղբոր խնամքի հարցում ու ամեն գիշեր քնելուց առաջ համբուրում փոքրիկներին։ Բժիշկ Գիլիան Լոքվուդը, ով աշխատում է Միդլենդի այն հիվանդանոցում, որտեղ կատարվել է Քեթիի բեղմնավորումը, ասել է.  

Քեթին ու Մեթյուն անցել են բուժման մեկ կուրս, որի արդյունքում գրանցվել է երկու հղիություն և երեք ծնունդ։ Բոլոր պացիենտները չէ, որ այդպիսի բախտ ունեն, սակայն նրանց պատմությունը հույս է տալիս բազում զույգերի, ովքեր պատրաստվում են արտամարմնային բեղմնավորման դիմել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել