ԵՍ ԹՔԵԼ ԵՄ ԱՅԴ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ, ԵՍ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՅ ԵՄ։
Բարի լույս, աշխարհ։
Այսօր օրս սկսվեց Եվրատեսիլին Հայաստանի ներկայացրած երգով։ Չեմ քննարկում ոչ տեսաերիզի որակը, ոչ վոկալը, դրանք հրաշալի են։ Բայց լսելիս սիրտս ցավաց, կցկվեց ու ուզեց դուրս թռչել տեղից։ ՈՐՔԱՆ ՄԵՂՔ ԵՆՔ ՄԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ԱՆԳՈՒԹ ԱՇԽԱՐՀԻՆ 100 ՏԱՐԻ ՀԱՄՈԶԵՑԻՆՔ, ՈՐ ՉԺԽՏԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԱՅՍՕՐ ԷԼ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԽՆԴՐԵԼ ԵՐԳՈՎ, ԹԵ ՄԻ ԺԽՏԵՔ։ Աշխարհի աչքի առջև մորթվենք ու ցիրուցան լինենք աշխարհով մեկ ու հետո 100 տարի խնդրենք, որ չժխտեն այն, ինչ տեսել են։ Ես թքել եմ այդ աշխարհի վրա։ Ես արժանապատիվ հայ եմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել