navalnyGalatv.am-ը գրում է.

«ՌԴ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոչ է արել Արեւմուտքին վիզային պատժամիջոցներ եւ ունեցվածքի կալանք կիրառել եւս մի քանի տասնյակ օլիգարխների եւ պաշտոնյաների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ովքեր հավատարիմ են նախագահ Վլադիմիր Պուտինին»,- գրում է The Financial Times-ը: «Ի թիվս այլոց նա նշել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի անունը»,- գրում է լրագրող Քեթրին Հիլեն:

«Դուք կարող եք հազարավոր մարդկանց «սեւ ցուցակ» ընդգրկել եւ թույլ չտալ նրանց արեւմտյան երկրներ մուտք գործել, դուք կարող եք անել դա անձայն, առանց բարձրագոչ հայտարարությունների»,- ասել է Նավալնին թերթին տված հարցազրույցում: «Դուք պետք է հարված հասցնեք պատերազմ քարոզողներին, նրանց, ովքեր ֆինանսավորում են պատերազմը»:

Հոդվածի հեղինակը մեկնաբանում է. «Նավալնիի խոսքերն արտահայտում են Ռուսաստանի ընդդիմության եւ որոշ արեւմտյան պաշտոնյաների դժգոհությունը կապված այն հանգամանքի հետ, որ պատժամիջոցները չկարողացան ստիպել Կրեմլին փոխել ուղեգիծն Ուկրաինայում»:

Թերթը փոխանցում է Նավալնիի այլ հայտարարություններ եւս. ըստ նրա, «Պուտինը մտադիր է ղեկավարել երկիրը մինչեւ կյանքի վերջը` իր շրջապատին պատկանող ընտանիքների կրտսեր ներկայացուցիչներին պաշտոններ շռայլելով Ռուսաստանի տնտեսության բոլոր հատվածներում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել