Երեկ «Ժառանգություն» կուսակցությունում իսկական փոխհրաձգություն էր՝ Զարուհին ընդդեմ Ռուբենի և Արմենի: Վաղուց է, ինչ Զարուհին չի համաձայնում մնացած կուսակիցների տեսակետներին, անգամ ընդդիմանում է Րաֆֆի Հովհաննիսյանին: Կարծում եմ, որ մոտ ապագայում Զարուհին կգլխավորի «Ժառանգությունը»: Այս պահին Ժառանգությունը պատմական Ժառանգություն է:

Ամբողջ համացանցը ողողված է Պուտինի մասին լուրերով: Որոշների հիվանդագին երևակայությունն այնտեղ է հասել, որ ասում են, թե Պուտինը մահացել է: Պուտինը մեծ փոթորկից առաջ հարաբերական անդորրի մեջ է պահում Ռուսաստանը: Նա շուտով կհայտնվի ասպարեզում, իսկ որոշ մարդիկ ուղղակի կանհետանան: Հետևելով Ռուսաստանի իրադարձություններին՝ վստահ կարող եմ ասել, որ Պուտինը ցավոտ հարվածներ է նախապատրաստում:

Կլայդերմանը Հայաստանում է: Այս մարդու երաժշտությունը ներթափանցում է հոգուդ խորքն ու հարազատաբար շոյում քեզ: Նրա նման մեծություններ շատ քիչ են, ու նրա ներկայությունը Հայաստանում արդեն իսկ մեծ իրադարձություն է: Մեծն Մաեստրոյին ցանկանանք քաջ առողջություն ու բեղմնավոր աշխատանք:

Չեք պատկերացնի, բայց Անի Զախարյանն է նշանվել: Ավել բան չեմ ուզում ասել: Բարի նշանադրություն, ու գուցե սրանից հետո նրա էքսցենտրիկ ելույթներին ականատես չլինենք։ Ու ԱՅՆ կուսակցությունը նույնպես կդառնա պատմական «Ժառանգություն»: Ուղղակի Անիի նշանածին ուզում եմ ասել բարի բախտ, լեզուս չի ֆռում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել