Ավստրալիայի Նյուպորտ բնակավայրում երիտասարդ մի ընտանիք 2013թ-ին գրադարանի մոտ մի վիրավոր կաչաղակի գտավ, որ չէր կարողանում թռչել։ Նրանք խնամեցին ու առողջացրեցին թռչնին, որից հետո բաց թողեցին նրան։ Սակայն Պինգվին անունով կաչաղակը միշտ վերադառնում ու ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ, խաղում նրանց հետ։ Կաչաղակը սպասում է, մինչև բոլորն իրենց գործերով դուրս կգան տնից, որից հետո նոր թռչում է «իր տուն», իսկ երեկոյան նորից վերադառնում՝ դպրոցից հետ եկող երեխաներին դիմավորելու։



























Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



