Բաղադրությունը
½ կարմիր սոխ մանրացրած
½ չիլի, սերմերը հեռացրած և մանրացրած
1 թեյի գդալ կայնեյան բիբար
1 թեյի գդալ պղպեղ
1 թեյի գդալ սխտոր, ճզմած
2 ճաշի գդալ տոմատի մածուկ
¾ բաժակ պահածոյացված լոբի
1 ճաշի գդալ լայմի հյութ
1 ճաշի գդալ սոյայի յուգուրտ, առանց հավելումների
2 ճաշի գդալ կտավատի սերմ
1 ճաշի գդալ ալյուր
Պատրաստման եղանակը
1.Թավայի մեջ կարագ լցնել և ավելացնել սոխը և չիլին: Տապակել 2-3 րոպե մինչև սոխի փափկելը:
Այնուհետև ավելացնել կայնեյան բիբար, պղպեղը և սխտորը, տապակել մի քանի րոպե: Վերցնել կրակից և թողնել՝ մի փոքր սառչի:
2. Լոբին լցնել բլենդերի մեջ, ավելացնել տոմատի մածուկը, լայմի հյութը, յոգուրտը, կտավատի սերմը և այլուրը և հարել: Այնուհետև ստացված զանգվածն ավելացնել տապակած սոխին:
3. Խառնել և պատրաստել կոտլետները:
4. Թավայի մեջ կարագ լցնել և դնել թույլ կրակի վրա։ Տապակել կոտլետները 3-5 րոպե յուրաքանչյուր կողմից:
5.Մատուցել որևէ սոուսի հետ: