«Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատար Հ. Թոքմաջյանը փորձում է բուհում ամրապնդել իր խարխլված դիրքերը, քանզի լուրջ անհանգստություններ ունի իր ապագայի առնչությամբ: Այս օրերին նա նախաձեռնել է բուհի դեկանների ընտրություն, ինչն էլ առաջացրել է որոշ աշխատակիցների դժգոհությունը: Բողոքողներն ասում են, որ ընտրությունները կազմակերպվում են գործող կարգի խախտումներով՝ կախված նրանից, թե ում է ուզում «անցկացնել» Թոքմաջյանը: Սահմանվում են տարբեր պահանջներ՝ տարբեր ֆակուլտետների դեկանների ընտրության համար: Աշխատակիցները պատրաստվում են դիմել կրթության և գիտության նախարարություն: Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հմտորեն օգտվում է յուրաքանչյուր բողոքից՝ իր համար անցանկալի Թոքմաջյանից ազատվելու համար»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



