1in.am–ը գրում է.

Ժիզել Բունդխենը պլանավորում է 2015թ. ապրիլին ավարտել պոդիումի մոդելի 20-ամյա կարիերան, գրում է Spletnik.ru-ն:
Հաջորդ ամիս թոփ-մոդելը կմասնակցի Սան Պաոլուի Նորաձևության շաբաթին, որտեղ կներկայացնի բրազիլական Colcci բրենդը, որի դեմքն է արդեն մի քանի տարի հանդիասնում:
Ավելի վաղ Բունդխենն ասել է, որ կցանկանար վերջին անգամ հենց հայրենիքում՝ Բրազիլիայում պոդիում բարձրանալ:
Մինչդեռ, Ժիզելը կշարունակի նկարահանվել գովազդային արշավներում և ֆոտոշարքերում, ինչպես նաև պատրաստվում է զարգացնել սեփական բիզնես-նախագծերը:




Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1572453.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



