Tert.am–ը գրում է.
Եվրոպացի և ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ բավարար ապացույցներ են գտել, որ Յուպիտերի ամենամեծ արբանյակ Գանիմեդի վրա գտնվում է վերջին աղի օվկիանոսը:
Ինչպես գրում է Корреспондент-ը` հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են Journal of Geophysical Research: Space Physics ամսագրում, ինչպես նաև՝ New Scientist պարբերականում:
Գանիմեդը արեգակնային համակարգի միակ արբանյակն է, որը սեփական մագնիսական դաշտն ունի:
Գանիմեդին բնորոշ է հյուսիափայլը, ինչպիսին տեղի է ունենում Երկրի վրա, իսկ արբանյակի մագնիսական մթնոլորտի վրա զգալի ազդեցություն է ունենում Յուպիտերի մագնիսական դաշտը:
1990-ականներին ՆԱՍԱ-ի Galileo զոնդը ուսումնասիրել է Գանիմեդի մագնիսական դաշտը և պարզել, որ 170 կմ խորությամբ արբանյակի վրա կարող է հեղուկ օվկիանոս գոյություն ունենալ, որի գոյությունը կարող էր կապված լինել մագնիսական դաշտի հետ:



