Armlur.am-ը գրում է․
Մարտի 12-ին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցարիայի գլխավոր հյուպատոսությունների և Սանկտ-Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի նախաձեռնությամբ հայկական մշակութային կենտրոնում կայացավ միջոցառում՝ նվիրված Սանկտ-Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև երկկողմ հարաբերություններն ու համագործակցության ծրագրերը: ՀՀ գլխավոր հյուպատոսը նշեց, որ 2012թ.-ից Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ և ակտիվորեն մասնակցում է կազմակերպության բոլոր միջոցառումներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ