Ոչ բոլոր մարդիկ են պայծառատես: Դա նշանակում է, որ պետք է նրանց ասել, թե ինչ ես ուզում, ինչ կա մտքումդ, կամ քայլերիդ պատճառը որն է: Բայց դա պետք է անել պարզ, հստակ, առանց խուճուճացնելու միտքն ու խոսքը: Հակառակ դեպքում կարող է տպավորություն ստեղծվել, որ փորձում եք դիմացինին հիմարացնել, կամ էլ որ ավելի վատ է` նվաստանալ՝ այդ պահի ցանկալիին հասնելու համար: Կան ընդունված արտահայտություններ, որոնց հետ համաձայն չեմ: Օրինակ նրան, որ նպատակին հասնելու ճանապարհին բոլոր միջոցներն էլ ընդունելի են: Հաստատ չէ, կան բաներ, որ ուրիշին կվնասեն, եթե դու հասնես քո ուզածին: Նման դեպքում քեզ զոհելն ավելի բարձր է: Երբեմն դաժան է, ցավալի, բայց որ ինքդ քեզնից չես ամաչի, ավելի պատվաբեր է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/873267182696560?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել