Armlur.am-ը գրում է․
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը վերածվել է հայ, թուրք-ադրբեջանական ռազմական գործողությունների թատերաբեմի: Բանն այն է, որ միայն Վաշինգտոնում 2015-ին հարյուրավոր միջոցառումներ են կազմակերպվելու: Այս միջոցառումներն իրենց գագաթնակետին են հասնելու մայիսի 7-9-ը:
Այդ օրերին Վաշինգտոնը դառնալու է յուրօրինակ համահայկական կենտրոն: Վաշինգտոնի մայր տաճարում նախատեսված է կազմակերպել աննախադեպ միջոցառում, որին մասնակցելու են Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը և համատեղ ծես են իրականացնելու: Միջոցառմանը ներկա է գտնվելու շուրջ 3 հազար մարդ, այդ թվում` տասնյակ կոնգրեսականներ, սենատորներ, դեսպաններ, ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ: Միջոցառումներին սպասվում է նաև Սերժ Սարգսյանի մասնակցությունը, ով Վաշինգտոնից անմիջապես կմեկնի Մոսկվա՝ մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու: Միջոցառումները նաև բացառիկ են նրանով, որ իրականացվում են հայկական բոլոր կազմակերպությունների, եկեղեցիների և ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով, ինչը բավականին բարդ էր պատկերացնել` հաշվի առնելով բոլոր կողմերի սկզբունքային տարաձայնությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ