Հայկ Քալանթարյան.  հայ գյուտարարը` միջազգային մամուլի էջերումPanorama.am-ը գրում է․

25-ամյա Հայկ Քալանթարյանի գյուտը մեծ արձագանք է գտել ԱՄՆ-ում: Վերջին օրերին ամերիկյան լրատվամիջոցները` ABC, MTV, Popular Science, անդրադառնում են մեր հայրենակցի ստեղծած սարքին և մասնագետների ուշադրությունը հրավիրում այս գյուտին, որը տեխնոլոգիական և գաղափարի նորամուծություն է ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիների, այլև առողջապահության ոլորտում:

UCLA-ի համալսարանում դոկտորականը պաշտպանող Հայկ Քալանթարյանը ստեղծել է ուտելիքը տարբերակող սարք, որը կոչվում է WearSens: Այն հետևում է կոկորդի տատանումներին և ինֆորմացիա ստանում և ուտելիքի, և ընդունած հեղուկի մասին:

Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայկ Քալանթարյանի հայրը` ճանաչված ծրագրավորող Արտակ Քալանթարյանը, նոր սմարթ վզնոց ստեղծելու նպատակն է ուտելիքի բաժինը և բաղադրությունը կռահելու միջոցով զերծ պահել այն կրողին «ոչ պիտանի» սնունդ ընդունելուց:

Նրա խոսքերով` Հայկը սարքի ծրագրավորումը կատարել է երկու տարվա ընթացքում: Երիտասարդ գիտնականն ունի 9 գիտական հոդված, որից 7-ը կապված են «Խելացի վզնոցում» օգտագործված տեխնալոգիաների և ինֆորմացիայի ճանաչման ու մշակման ալգորիթմների հետ:

Սարքին անդրադարձել է նաև Փենսիլվանիայի պետական համալասարանի դիետալոգիայի պրոֆեսոր Բարբարա Ռոլսը`նշելով, որ գիրության համաճարակը կախված է տեղեկացվածությունից, թե որքան են մարդիկ ուտում, և թե սննդակարգին հետևողները իրո՞ք փոխում են սնվելու իրենց սովորությունները: Ըստ նրա` սննդակարգի վերաբերյալ ծրագրերի լավ օրինակները հիմնվում են դիետա պահողների «ազնիվ» օրագրերի վրա: Բայց մարդիկ երբեմն ստում են, կամ դժվարանում են հիշել յուրաքանչյուր ուտելիքի մանրամասնությունները: «Ուստի այս սարքը կարող է օգնել այն մարդկանց, ովքեր իսկապես ցանկանում են խուսափել ճարպակալությունից և հետևեն իրենց առողջությանը»,- ասել է պրոֆեսորը:

Եվ ահա WearSens վզնոցը փորձում է լուծել այս խնդիրներից մի քանիսը՝ հետևել վզի մոտ թրթիռները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել