Արսենի հետ ծանոթացել ենք Facebook-ով. Անի Զախարյանը` նշանածի հետ ծանոթության մասին (ֆոտո)Armlur.am-ը գրում է․

Այսօր վաղ առավոտից ակտիվ քննարկվում է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի նշանադրությունը: Ա. Զախարյանն Armlur.am-ի հետ զրույցում պատմել է իր սիրեցյալի հետ հանդիպման, իրենց պլանների և հետագա անելիքների մասին:

-Անի´, շնորհավորում ենք Ձեզ նշանադրության առթիվ:

-Շնորհակալ եմ շատ: Բոլոր աղջիկներին մաղթում եմ գտնել իրենց երկրորդ կեսին և իրական սիրո համը զգալ:

-Կպատմե՞ք` ինչպես ծանոթացաք նրա հետ:

-Արսենի հետ ծանոթացել ենք Facebook-ով: Դա նախորդ տարվա ամռանն էր: Նա շատ ճիշտ մոտեցում էր ընտրել ինձ հետ զրույցի բռնվելու համար: Նրա կողմից նախ մասնագիտական դրսևորումներ եղան:

-Կմանրամասնեի՞ք:

-Նա ինձ հետ հանդիպում խնդրեց մշակութային ոլորտի մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով զրուցելու համար: Մենք հանդիպեցինք, զրուցեցինq, երկար քննարկեցինք առկա խնդիրները: Ապա հանդիպումներն ավելի հաճախակի դարձան:

11025988_956855754334150_6049341032723575466_n

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել