Հայկական սերիալներն անվերջ չարն են փառաբանում կամ մարդկանց նյարդերը քայքայում չար ու դաժան, սահմռկեցուցիչ տեսարաններով: Ահավասիկ՝ «Հարազատ թշնամի» սերիալի անոնսն է ներկայացվում օրվա մեջ մի քանի անգամ՝ մինչև բուն ֆիլմի ցուցադրումը, թե ոնց են արնախում Կարպիչին բանտում խեղդամահ անում, ու ամբողջ տանջալից տեսարանը դեմ են անում հեռուստադիտողի «քթին». մազոխիստ է՞ սցենարիստը: Թե՞ չարախնդում է, որ տեսեք, հայաստանյան բանտերն այնքան անտեր են, որ ով ասես կմտնի ու ոնց ասես՝ վրեժ կլուծի, այնպես, ինչպես Ռուսաստանում: Էսքան բացասական էներգիա կլինի՞, որ հեռուստաեթերից արտանետում են: «Դրա համար էլ Աստված բարկանում է, դրա համար էլ անընդհատ վատ բաներ ենք լսում, տեսնում, էդ բացասական էներգիան բարձրանում է երկինք, ու էնտեղից մեզ հարվածում է, Աստված մարդկանց պատժում է չարության համար»,- ասում է մի տարեց լոռեցի կին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/743192559111842?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել