bananovoe-kakao-625x464Mashable.am-ը գրում է.

Եթե տխուր եք և տրամադրություն չունեք, ապա այս ըմպելիքը ձեզ համար է: Փորձեք պատրաստել այս համեղ կոկտեյլը:

Հարկավոր է՝ 1 հատ բանան, պաղպաղակ 50 գրամ, կաթ 200մլ, կակաո 2 թեյի գդալ, շաքարավազ 1 թեյի գդալ:

100մլ կաթը, շաքարավազը, կակաոն խառնել և այնպես եփել, ինչպես պատրաստում եք սովորաբար կակաոն: Բլենդերում մանրեցնել բանանը և կաթի մյուս մասը: Հետո ավելացնել պաղպաղակը և խառնել գդալով: Պատրաստի խառնուրդը լցնել բաժակի մեջ և վրան լցնել տաք կակաոն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել