Wedding.am-ը գրում է․
Նրա սիրելիին մնացել էր ապրելու ընդամենը երկու օր: Եվ նրանք որոշում ընդունեցին ամուսնանալ և իրականացնել իրենց երազանքը՝ թեկուզ երկու օր:
Միշելը 32 տարեկան էր, երբ առաջին անգամ մայրացավ և այդ գեղեցիկ իրադարձությունից 2 ամիս հետո պարզեց, որ արգանդի քաղցկեղ ունի: Նա արդեն 4 շաբաթ անցկացրեց հիվանդանոցում, սակայն բժիշկները ապրելու հույս չէին տալիս:
Միշելի ամուսինը՝ Ջեքը, պատմում է, որ բժիշկները իրեն զգուշացրեցին, որ իր կնոջը ապրելու ժամանակ չի մնացել, և եթե ցանկանում են ամուսնանալ, ապա պետք է շտապեն: Պսակադրությունը տեղի ունեցավ հենց հիվանդանոցում: ՙՙԱյնքան հուզիչ էր Միշելին տեսնել հարսի զգեստով՝ դեպի խորան շարժվելիս: Իմ ամբողջ նպատակը նրան երջանկացնելն էր, և դա ինձ իսկապես հաջողվեց՚՚,-պատմում է Ջեքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ






