Ինչպես 1890-ական թվականներին, այնպես էլ առաջին համաշխարհային պատերազմի օրերին երիտթուրքական իշխանություններն իրենց հայակուլ գործունեության մեջ խտրականություն չդրեցին նաև մահմեդականացած համշենահայերի նկատմամբ: Զանգվածային ջարդերի հետևանքով նրանց զգալի մասը կոտորվեց տեղում կամ տեղահանվեց:
Հարցազրույց համշենահայ, քաղաքական լրագրող Կարեն Գյումուշյանի հետ:
Որտեղի՞ց է սկսվում համշենահայերի պատմությունը, որտե՞ղ է նրանց գաղութը սփռված:
Համշենահայերի արտագաղթը զանգվածային բնույթ է ստացել Մեծ եղեռնի ժամանակ: Ներկայումս համշենահայերի իսլամացած մասը բնակվում է Թուրքիայի պոնտական ափին, իսկ Սև ծովի աբխազական ու ռուսական ափին բնակվող համշենահայերը շարունակում են դավանել քրիստոնեությունը: 1918 թ. գարնանը Կովկասյան բանակի կազմալուծումից հետո պոնտահայ գաղթականների նոր ալիքը հեղեղեց Սև ծովի արևելյան առափնյա շրջանները և Հյուսիսային Կովկասը:
15-19 դարերում համշենական գյուղերում բազմաթիվ բախումներ, ընդհարումներ տեղի ունեցան: Շատ ընտանիքներ տեղափոխվեցին Կարադերե, որտեղ մեկ դար անց նորից խնդիրներ ունեցան ու ստիպված էին նորից գաղթել կամ ձուլվել: 18-րդ դարում համշենցիների մի մեծ խումբ բնակություն հաստատեց Արդվին, Խոփա և Բաշ գյուղերում: Ես հենց Խոփայում եմ ծնվել: Ավելի քան 300 տարի համշենահայերն իրենց ոստայնն են հյուսել այս հատվածում, իսկ նրանցից շատերը գաղթել են նաև Ռուսաստան՝ Սոչի և Կրասնոդար:
Շարունակությունը՝ այստեղ