Լավ, հիմա մանրամասն գրեմ Քարֆուրի մասին: Ուրեմն ամեն ինչ սկսում ա հենց մուտքից, երբ պետք ա սայլակ վերցնես... Տարբեր չափերի սայլակներ չկան (ամեն դեպքում առայժմ չկան), ահավոր մեծ, պավառոտների մեջ վատ մտնող սայլակներ են՝ հաշվարկված առնվազն մի 100. 000 առևտրի համար: Կեսից հոգնեցի քշել, մի տեղ թողնում էի, գնում, ինչ պետք ա՝ վերցնում, գալիս հետ... Լավ կլիներ՝ աշխատեին դրա վրա: Ստաֆը: Այդքան էլ լավ պատրաստված չի, կարծում եմ՝ արագի մեջ են բացվել, նորմալ չեն պարապել հետները, ում ինչ հարցնում ես, ասում ա «չգիտեմ, ես էլ քո պես նոր եմ ստեղ» ))) Ու հոգեբանորեն էլ պատրաստ չեն էլի, եթե անգամ չգիտեն, կարող են ասել՝ մեկ վայրկյան, փորձեմ ճշտել և այլն, իսկ այստեղ մենակ չգիտեմ էր... Ապրանքներն էլ լավ չգիտեն, տեխնիկայի բաժնում մի զույգ հարցրեց, թե արդյո՞ք իրենք ունեն «параварка», աշխատակցի դեմքից երևաց, որ առաջին անգամ ա լսում էդ բառը ու մոտավոր էլ չգիտի՝ դա ինչ ա կամ ինչ տեսք ունի... Սկսեց անցնել շարքերով՝ երևի անծանոթ առարկաներ փնտրելու տրամաբանությամբ, չգտավ, տեսավ ճար չկա, խնդրեց ասել, թե հայերեն դա ինչպես է... Վերջը այդ կինն ինքնուրույն գտավ... Մենեջմենթը մեծամասամբ հնդիկ էին ու խառն էին շատ, ինչ-որ լուրջ կոստերով մարդկանց բաներ էին ցույց տալիս... Երևի մի քանի օրից հունի մեջ կմտնեն: Անցնեմ ապրանքներին ու գներին: Ի սկզբանե գնացել էի գնելու այն, ինչ չկա ուրիշ տեղ, քանի որ սուպերմարկետի ֆանատ չեմ, ուղղակի նոր բաներ էի ուզում փորձել և համեմատել ընդհանուր գները: Նոր բաներ որ ասեմ շատ-շատ կար՝ սուտ կլինի... Ամեն դեպքում ինձ հետաքրքրող բաներից էդքան շատ չէր: Pepsi Max, որը ոնց որ գազաթափված Pepsi լինի, մի նոր տեսակի բնական հյութ, որի համերը սահմանափակ էին, ու չգնեցի, քաղցրավենիքի բաժնում մի քանի բան կար նոր, բաներ կային հենց Քարֆուրի արտադրանքի, էդ առա, էժան էր ու բավականին լավը... Տան համար ահագին բան կար, ու էդ բաժնում հենց Քարֆուրի արտադրանքը շատ էր: ԱՄԵՆԱՇԱՏԸ դզեց մրգերի բաժինը, նենց չի, որ եսիմ ինչ մրգեր էին, բայց մի հատ թույն բան կար... Արքայախնձորի բաժնում մի հատուկ սարք էր, որը վայրկյանական կտրատում է քո ընտրած արքայախնձորը, այն դնում էն տուփի մեջ ու տալիս քեզ: Վերցրեցի մի հատ, շատ համով էր ու հարմար... Շորեղենը դե ոնց և սպասվում էր՝ էժան էր ու անհասկանալի, գեշ... Հագուստի աշխարհոտ: ԳՆԵՐԸ: Որոշ բաներ SAS-ից մի 7-8 % էժան էին, որոշ բաներ Սիթիի նույն գնի, բաներ կար մի քիչ Սիթիից թանկ, ընհանուր կարծես թե մի փոքր էժան կստացվեր, եթե ամեն ինչ առնես այդտեղ: Ամեն դեպքում, կարծում եմ՝ շատ լավ ա, որ նոր բաներ են բերում, համ էլ կոնկուրենցիան կսրվի... Գնացեք, դուք էլ նայեք ու արքայախնձոր կերեք՝ թարմ մաքրած-կտրտած: Բարի գնումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել