2656751in.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսն անգլիական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է գտնվում նույնիսկ Իսպանիա տեղափոխությունից հետո:

«Լիվերպուլ»-ում հանդես գալու տարիներին ուրուգվայցի հարձակվողը Պրեմիեր լիգայի ամենասկանդալային ֆուտբոլիստներից մեկն էր:

Գերազանց խաղը զուգակցվում էր երկարատև որակազրկումներով՝ մրցակիցներին կծելու ու ռասիստական վիրավորանքներ հասցնելու համար:

«Չգիտեմ՝ բրիտանական ԶԼՄ-ներն ինչ-որ բան ունեն իմ դեմ, թե ոչ, բայց ակնհայտ է, որ նրանք կարոտում են ինձ: Նրանք անընդհատ քննադատում են ինձ և առիթ են փնտրում ուշադրության կենտրոնում հայտնվելու համար:

Նրանք լուսանկար են հրապարակել, իբր կծում եմ Դեմիչելիսին, բայց այդ լուսանկարներն անհետացան, երբ նրանք հասկացան, որ դրանք կեղծ են»,- Սուարեսի խոսքերը մեջբերում է Be In Sports-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել