Լինո՞ւմ են արդյոք հակառակ դեժավյուներ, ինչո՞ւ ենք մենք հավատում աստղագուշակներին, կարելի՞ է արդյոք հիշողությունը կորցնել օրգազմի ժամանակ։ Ձեզ ենք ներկայացնում այս հարցերին սպառիչ պատասխան տվող 5 գիտական փաստեր, որոնք շատերիդ համար անակնկալ կլինեն։
Գոյություն ունի դեժավյուի հակառակ վիճակ
Դեժավյուի հակառակ տեսակի հոգեբանական ֆենոմենը կոչվում է ժամեվյու։ Այն կարելի է հեշտությամբ տարբերել, եթե մի օր բախվես մի իրավիճակի կամ էլ մարդու, որը/ում լավ գիտես, բայց թվում է, թե առաջին անգամ ես նրան տեսնում։ Ի դեպ, հոգեկանի նման դրսևորումները կարող են վկայել լուրջ հոգեկան հիվանդությունների առկայության մասին։ Ժամեվյուն խիստ հազվադեպ է հանդիպում, չնայած նրան, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ դեժավյու ապրում է։
Ինչո՞ւ ենք մենք կուրորեն հավատում աստղագուշակներին
Բերտրամ Ֆորերը 1948 թվականին որոշեց հոգեբանական գիտափորձ անցկացնել՝ պարզելու մարդկանց վստահության աստիճանը տարատեսակ հորոսկոպների հանդեպ։ Գիտափորձին մասնակցող յուրաքանչյուր ուսանողի նա անձի թեստ բաժանեց, որի մեջ հորոսկոպի նույն տեքստն էր, իսկ ձևակերպումները լղոզված էին։ Ուսանողները գնահատեցին տեքստի համապատասխանությունն իրենց անձնական որակներին 4.3 բալով 5 հնարավորից։ Այդ աճպարարությունը բացատրում է աստղաբանական գուշակությունների, խիրոմանտիայի ու այլ կեղծ գիտությունների ֆենոմենալ պոպուլյարությունը։
Գրկախառնությունները նպաստում են վերքերի լավացմանը
Բոլոր մարդիկ էլ սիրում են գրկախառնվել։ Սակայն բացի այնպիսի դրական հոգեբանական էմոցիաներից, ինչպիսիք են սերը, աջակցությունը և ջերմությունը, գրկախառնություններն ունեն նաև շատ կոնկրետ ֆիզիոլոգիական առավելություններ։ Բանն այն է, որ գրկախառնությունների ժամանակ մեր օրգանիզմում արտադրվում է օքսիտոցին՝ հաճույքի, հանգստության և ապահովության զգացման համար պատասխանատու հորմոն։ Հայտնի է նաև, որ օքսիտոցինը դրական ազդեցություն ունի վերքերի ապաքինման վրա, քանի որ օժտված է հակաբորբոքային հատկություններով։
Ի՞նչ է սուպերֆեկունդացումը
Պարզվում է, որ գոյություն ունի հավանականություն, որ տարբեր հայրերից կարող են երկվորյակներ ծնվել։ Այո՛, այո՛, նման երևույթ իսկապես գոյություն ունի։ Երկվորյակները կարող են լինել դիզիգոտային, երբ երկու ձվաբջիջներ բեղմնավորվում են երկու տարբեր սպերմատոզոիդների կողմից։ Տեսականորեն նման բան հնարավոր է մարդկանց մոտ, սակայն առավել հաճախ հանդիպում է շների և կատումների մոտ։ Համարվում է, որ շների պարագայում կարող է լինել այնպես, որ դրա բոլոր ձագերը լինեն տարբեր հայրերից։
Հեշտանքի ժամանակ հնարավոր է հիշողությունը կորցնել
Գոյություն ունի տրանզիտոր գլոբալ ամնեզիա հասկացողություն, որի ժամանակ մարդը կարող է ամբողջովին մոռանալ բոլոր այն իրադարձությունները, որոնք եղել են նոպայից ոչ շատ առաջ։ Սրան սովորաբար հակված են 50-ից բարձր տարիքի մարդիկ, իսկ պատճառ կարող է դառնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրինակ՝ սեքսը։ Ճիշտ է, սեքսից հետո հիշողությունն աստիճանաբար վերականգնվում է ոչ երկար ժամանակամիջոցում, բայց հայտնիչ են դեպքեր, ինչպիսին օրինակ 1964 թվականին գրանցված դեպքը, երբ տղամարդիկ կորցնում են հիշողությունը հենց հեշտանքի ժամանակ։



