Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովի զենքի վրա խլացուցիչ տեղադրված չի եղել:
Մեր տեղեկություններով՝ նշանակված դատաձգաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ Պերմյակովի զենքի վրա եղել է խլացուցիչ տեղադրելու հնարավորություն, սակայն դեպքի ժամանակ խլացուցիչ տեղադրված չի եղել: Այս հանգամանքը շատ կարեւոր նշանակություն կարող է ունենալ քննության համար: Եթե հաշվի առնենք, որ դեպքը եղել է վաղ առավոտյան, օրինակ՝ ժամը 5.00-6.00-ի սահմաններում եւ արձակվել է 28 կրակոց, ապա խիստ տարօրինակ է, թե ինչպես տարածքում ապրողներից ոչ մեկը չի լսել այդ կրակոցներից ոչ մի հատ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



