Անսովոր տեսքով կապուտաչյա սպիտակ առյուծները, ոսկեգույն մորթով այծքաղերն ու սուրճագույն այծյամները Հարավաֆրիկյան Հանրապետության որսորդական մեծ խաղերում տեսնելն այնքան էլ զարմանալի չէ։

Mutant animals: It will set you back £20,000 to hunt a white lion, more than it would cost to kill a normal one (pictured) A white lion (pictured)

Սակայն այս գեղեցիկ կենդանիները պատահմամբ չեն հայտնվում որսորդների նշանակետում, սրանք հատուկ բուծված մուտանտներ են, որոնց սպանելու համար տասնյակ հազարավոր դոլարներ են ծաղսում որսորդները։ 

Գենետիկապես մոդիֆիկացված այս արարածներին, որոնցից շատերն առողջական սարսափելի խանգարումներ ունեն, հատուկ են ստեղծում։

A normal-coloured springbok Coffee-coloured springboks are being genetically engineered

Բլումբերգի համաձայն՝ այս կենդանիները նախագծված են այնպես, որ դրանք տարբերվեն իրենց տեսքով։
Ամերիկյան տուրօպերատորներից մեկը որսորդական փաթեթներ է առաջարկում Հարավաֆրիկյան Հանրապետությունում 900 դոլարով կապույտ գնու այծքաղ որսալու համար, իսկ ոսկեգույն մորթովի դեպքում որսորդները պետք է 49.000 դոլար վճարեն։

Սպիտակ առյուծ որսալու համար պետք է պատրաստ լինել 30.000 դոլար վճարել։

Աֆրիկյան սև այծյամի համար՝ 44.000 դոլար կամ 100 անգամ ավելի շատ, քան սովորական գույնով կենդանին։
Աֆրիկյան որսորդական տուր-փաթեթները հիմնականում 7-10 օր տևողությամբ են ու 5-10 կենդանի որսալու հնրվորությամբ։

«Այս կենդանիները, որոնց «Բնության՝ Ֆրանկենշտեյնի հրեշներ» են անվանում, բնության պահպանության հետ ոչ մի կապ չունեն և միայն շահույթի համար են ստեղծվել», - այս մասին նշել է որսորդ ու բնության պահպանությամբ զբաղվող Փիթեր Ֆլեքը։

Անսովոր գունավորում ունեցող այս կենդանիները չեն գոյատևում վայրի բնության մեջ։ Դրանք տառապում են մի շարք խանգարումներից, այդ թվում՝ քաղցկեղից, վերջույթների հետ կապված խնդիրներից, ջերմության խանգարումներից և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել