Հայաստանը չի կարող հզոր երկիր դառնալ, քանի դեռ 25-30 տարեկան չամուսնացած տղաների ու աղջիկների նման պատկառելի տոկոս կա: Նայեք շուրջբոլորդ ու կտեսնեք, որ մեր երկիրը դարձել է արքայազների ու արքայադուստրների երկիր: Սա ազգային անվտագության իրական սպառնալիք է, իսկ թե ինչու չեն ամուսնանում, թերևս բոլորս էլ գիտենք. պատկերացրեք կյանքի բնական փուլերով անցնող հայ տղայի կյանքը.
18 տարեկանում ավարտում է ավագ դպրոցը, գնում է բանակ, գալիս է 20 տարեկանում, ապա ընդունվում է ԲՈՒՀ, 24-26 տարեկանում ավարտում է այն, և սկսվում է աշխատանք փնտրելու երկար ու մեր երկրում շատ հաճախ հիասթափեցնող փուլը: Լավագույն դեպքում մինչև 30-31 տարեկան երիտասարդները մի քիչ կայանում են ու նոր ֆինանսապես պատրաստ են լինում ամուսնանալ, իսկ մինչ այդ իրեն հասակակից աղջիկները մնում են չամուսնացած: Մեկ հանգամանք ևս՝ պայմանական ասած ամուսնության տարիքը վերջին շրջանում անհամեմատ ավելի բարձր թիվ է կազմում. եթե մեր ծնողների ժամանակ 25-26 տարեկան տղան պետք է արդեն ամուսնացած լիներ, ապա հիմա այդ թիվն անցնում է 30-31-ը: Սա բերում է դեմոգրաֆիական նվան իրավիճակի, որ ունեք: Իմ կարծիքով՝ առաջին քայլը, որ պետք է անի պետությունը, ԱՌԱՆՑ ԲԱՆԿԵՐԻ բնակարաններ կառուցի երիտսարդների համար, հետո նրանք կաշխատեն, ու եկամտահարկից նրանց գումարները կգանձվեն: Իսկ բնակարան կառուցելով՝ պետությունը երկրի ներսում տնտեսական ակտիվություն կստեղծի: Մի խոսքով՝ 2.5 մլն-ով երկիր չես ծաղկացնի:



