Life.panorama.am-ը գրում է.

Նյութական արժեքներն ավելի ամուր են դարձնում կնոջը. Լիլիթ Մելքոնյան

«Ի՞նչ է ուզում կինը». հարց, որի պատասխանը դարերի ընթացքում չի գտել և ոչ մի փիլիսոփա, գիտնական, տղամարդ: Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Լիլիթ Մելքոնյանն է, ով Հայաստանի 2-րդ հեռուստաընկերության եթերում նույնպես փորձում է բացահայտել առեղծվածային կնոջ ցանկությունները:

-Լիլիթ, դուք, կարծեք թե, կարիերիստ կնոջ տեսակին եք պատկանում: Իսկ նմանմարդկանց մասին ասում են, որ ընտանիք կազմելու, պահպանելու հարցը բարդանում է:Ինչպե՞ս է հաջողվում համատեղել ընտանիքն ու գործունեությունը:

- Ես տարբեր ոլորտներում եմ աշխատել՝ ռադիո, հեռուստատեսություն, պետական կառավարման համակարգ: Չեմ սիրում մնալ այնտեղ, որտեղ ինձ հետաքրքիր չէ, նախընտրում եմ այն, ինչ սիրում եմ: Իսկ ինչ վերաբերում է կարիերիստ լինելուն, ապա ես ինձ այդպիսին չեմ համարում: Ուղղակի, քանի որ հեռուստատեսությունը տեսանելի ու շարունակական աշխատանք է, կողքից այդպես է ընկալվում:

-Դուք մասնագիտությամբ լրագրող եք, բայց Ձեզ միշտ հանդիպում ենք հաղորդավարիկարգավիճակում, ինչո՞ւ:

-Գործունեությունս սկսել եմ ռադիոյից՝ 1993-94 թվականներին: Այն ժամանակ սկսեցին լրագրողները ոչ միայն գրել, այլև վարել իրենց հաղորդումները: Ես հիմնականում հեղինակային հաղորդաշարեր էի անում: Նաև փաստագրական ֆիլմերի շարք ունեմ պատրաստած: Ընդհանրապես, գտնում եմ, որ յուրաքանչյուր լրագրող ինքը պետք է իր պատրաստած հաղորդումը վարի, որպեսզի կարողանա ճիշտ մատուցել:

-Այսօր, ինչպես յուրաքանչյուր ոլորտում, այդ դաշտում ևս մասնագետները քիչ են.հաղորդավարների աթոռին հանդիպում ենք դերասանների, երգիչների… Փոխվել է նաևմատուցման, խոսքի ձևը:

-Համամիտ եմ, նման բան կա: Հեռուստա-ռադիոյի լեզուն փոխվեց, դարձավ ավելի անմիջական, խոսակցական:  Բայց ընկանք բոլորովին այլ ծայրահեղության մեջ: Դեմ չեմ, որ այլ մասնագետներ կարող են տիրապետել նաև հաղորդավարական արվեստին: Բայց նկատում եմ, որ շատ ցածր պրոֆեսիոնալիզմ կա: Ես արդեն 20-21 տարի աշխատում եմ հեռուստատեսությունում: Օբյեկտիվին նայելիս տեսնում եմ մարդու դեմք, որովհետև այն ինձ համար ապակի է, ոչ թե հայելի: Երբ օբյեկտիվին նայում ու հայելի են տեսնում, չեն կարող հաղորդում վարել, քանի որ իրենք իրենց են նայում: Իսկ դա այսօր շատ նկատելի է: Բայց սա նրանց մեղքը չէ, մեզ մոտ հաղորդավարական ուղղությունը նոր է, նույնիսկ հաղորդում վարելու համար հատուկ մասնագետներ՝ հաղորդավարներ չեն էլ պատրաստում:

-Բայց ունենք հաղորդավարական մի քանի մասնավոր դպրոցներ, ինչո՞ւ սերունդ չենտալիս:

-Այո, շատ լավ է, որ կան նման դպրոցներ, բայց իսկապես սերունդ չի նկատվում: Այնտեղ ուղղակի փորձի փոխանակում է լինում, կայացած հաղորդավարները փոխանցում են իրենց փորձը: Բայց դա քիչ է, ինքս մի քանի տարի առաջ դասավանդում էի համալսարանում: Ժուռնալիստիկան ժամանակի մեջ շատ լուրջ փոփոխություններ կրող ուղղություն է, չի կարող մնալ հին, գիտական տեսակետի մեջ: Իսկ եթե այսօր այդ նույն բանն են դասավանդում, ինչ տարիներ առաջ, ապա ոչինչ տալ չեն կարող: Միայն ժուռնալիստիկայի՝ մամուլի, հեռուստատեսության պատմություն: Բայց այսօրվա և՛ զրուցակիցը, և՛ խնդիրները, և՛ հասարակությունը՝ լսողն էլ է տարբեր: Այժմ տեսնելու և լսելու ընտրությունը շատ մեծ է, պետք է կարողանալ հետաքրքրել մարդկանց:

-Այսօրվա երիտասարդներն ավագ սերնդից սովորելու ցանկություն ունե՞ն, թե՞ իրենք «ամեն ինչ գիտեն»:

-Երիտասարդները միշտ էլ գալիս են աշխարհը փոխելու ցանկությամբ ու մտադրությամբ: Չի կարելի ասել՝ ո՛չ, դու պետք է լինես այնպիսին, ինչպիսին մինչև հիմա է եղել: Դա շատ սխալ է: Պարզապես կան մի քանի կարևոր կետեր, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել ու վերջ:  Նաև մի խնդիր կա. նկատում եմ, որ այսօր երիտասարդները շատ դեպքերում իրենց սխալ են օգտագործում: Շատ ուժեղ սերունդ ունենք, բայց փորձում են ձեռքներն ամեն տեղ գցել, ամեն ինչ անել: Դրանով իրենց շուտ սպառում են: Հրաշալի է, որ երիտասարդները կարևորում են սեփական  «ես» -ը, փորձում են նոր շունչ բերել, բայց ծայրահեղությունների մեջ ընկնել էլ պետք չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել