10423281_10152812070477881_1831429871725684476_n1in.am-ը գրում է.

Գերմանիայի կանաչների կուսակցության՝ ծագումով թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որը մարտի 12-ին ժամանաել էր երևան և այցելել ծիծեռնակաբերդ, հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակն արդեն եկել է։ Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle կայքը։

Օզդեմիրը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել 100 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։

«Բացի դրանից՝ ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը և 100-րդ տարելիցին այլևս չխուսափի այդ եզրն օգտագործելուց»,- ասել է Օզդեմիրը։

Գերմանական պարբերականը հոդվածի վերջում հիշեցրել է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Շվեյցարիան, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով, որ տարբեր աղբյուրների համաձայն՝ այդ տարիներին 200 հազարից մինչև 1,5 միլիոն հայ է սպանվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել