normal-186Mediamonitor.am-ը գրում է.

2014 թվականին մոսկովյան շուկայում ինտերնետ-ընկերությունները վաստակել են 231,8 մլրդ ռուբլի, նման տեղեկություն ստացվել է Մոսկվայի քաղաքապետարանի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նյութերից: Այդ գումարից 11,6 մլրդ-ը ապահովել է պետական սեկտորը, 150 մլրդ ռուբլին՝ կորպորատիվ հաճախորդները և ավելի քան 69 մլրդ ռուբլին մասնավոր օգտվողները:

Ընդհանուր առմամբ, ինտերնետ-ընկերությունների եկամուտները անցյալ տարի կազմել են 580 մլրդ ռուբլի,- այսպիսով ստացվում է Մոսկվայի ներդրումը`մոտավորապես 40%: Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գնահատականը հիմնված է իր սեփական տվյալների, ինչպես նաև տնտեսական քաղաքականության և Մոսկվայի զարգացման վարչության թվերի, էլեկտրոնային առևտրի ռուսաստանյան ասոցիացիայի, հեռահաղորդակցության  առաջատար օպերատորների հաշվետվությունների, ինչպես նաև խորհրդատուների ուսումնասիրությունների վրա,- ասում է ՏՏ վարչության ներկայացուցիչ Ելենա Նովիկովան:

ՏՏ վարչության ինտերնետ-ընկերությունների շարքին են դասվում էլեկտրոնային փոստի ծառայությունները, սոցիալական կայքերը, ինտերնետ-խանութները, վճարային համակարգերը, վեբ մշակման հետ կապված սպասարկումը, առցանց լրատվամիջոցները և այլն: Բոլոր այս ընկերությունները Մոսկվայում անցյալ տարի ավելի շատ են վաստակել, քան հեռահաղորդակցության օպերատորները (215,9 մլրդ ռուբլի), սակայն մի փոքր ավելի քիչ, քան ավանդական ՏՏ ընկերությունները (245,3 մլրդ ռուբլի):

Մոսկվայից ստացված եկամուտների 40%-ը, ընդհանուր առմամբ, ճշգրիտ գնահատական է,- ասում է ինտերնետային ուսումնասիրությունների ինստիտուտի ռազմավարական ծրագրերի գծով տնօրեն Իրինա Լեվովան: Ինտերնետ հասանելիության մակարդակը Մոսկվայում շատ ավելի բարձր է, քան Ռուսաստանի տարածքում: Ըստ Telecom Daily տվյալների մինչև 2014թ. այն գերազանցում էր 75%-ը, իսկ Ռուսաստանում միջինը կազմում էր 53%:

Ozon.ru ընկերություններին Մոսկվան ապահովել է նախորդ տարվա եկամուտների ճիշտ ու ճիշտ 40%-ը,- ասում է առցանց խանութի ներկայացուցիչ Մարիա  Նազամուտդինովան: Եվս 10% բաժին հասավ Պետերբուրգին, իսկ 50%-ը` մնացած տարածաշրջաններին: 2-3 տարի առաջ Մոսկվայի և Պետերբուրգի մասնաբաժինը Ozon.ru-ի եկամուտներից ավելի շատ էին,- ավելացնում է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել