Tert.am-ը գրում է.

Ըստ միջազգային ուսումնասիրության՝ բնակչությունն ավելի շատ մահանում է ոչ ճիշտ սննդակարգով սնվելուց:  Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը՝  անդրադառնալով Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվան, որ նշվում մարտի 15-ին:

«Մենք արագ սնունդն անվանում ենք  դանդաղ մահ»,- ասաց նա և նշեց, որ մեր բնակչության մեկ տոկոսից ավելին օրական սնվում է արագ սննդի օբյեկտներում:

Մելիտա Հակոբյանը նշեց, որ բժիշկները արագ սնունդը բաժանում են 2 խմբի՝ վտանգավոր և չափից ավելի վտանգավոր:  Նա նկատեց, որ երբ արագ սննդին զուգահեռ խմում են գազավորված ըմպելիքներ, ապա այն կրկնակի վտանգավոր է:

Բանախոսը նկատեց, որ արագ սննդի կետերն աճել են և կոչ արեց երեխաներին հնարավորինս հեռու պահել այդ վտանգավոր սննդից: «Բոլոր ոլորտներում ոտնահարվում են սպառողների իրավունքները, և ավելի շատ խախտվում են առևտրի կենտրոնում, երբ գրվում է, թե գնված ապրանք հետ չի վերցվում»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել