Տարբեր պատճառներով, սնահավատությունը և կանոնակարգերն աշխարհի տարբեր մասերում և տարբեր ժամանակներում մարդիկ մտածել են որ ուրբաթ 13-ի օրը, մեղմ ասած, ոչ այնքան հաջողակ օր է: Այն միավորում է երկու չարաբաստիկ կողմերը՝ Ուրբաթը, որը միջնադարում ոչ հաջողակ օր էր, և 13 թիվը:

Պատմության մեջ կան բազմաթիվ իրադարձություններ՝ կապված ուրբաթ և 13-ի հետ, արդյո՞ք հավատում եք իրենց առեղծվածային նշանակությանը, թե ոչ ընտրությունը ձերն է:

Ինչպես հայտնի է, բոլոր ժամանակների ամենահայտնի իրադարձությունը՝ Ադամի և Եվայի ԱՐՏԱՔՍԵԼԸ դրախտից, ուրբաթ օրը եղել է:

Apollo 13-ը մեկնարկել է 1970թ.-ին ժամը 13:13 րոպեին №39 գործարկման պահոցում (երեք անգամ 13)։ Թռիչքն անհաջող էր՝ պայմանավորված թթվածնի գլանի պայթյունով:

Տարոի 13-րդ խաղաքարտն իրենից ներկայացնում է ՄԱՀ:

ԱՄՆ-ում շատ հյուրանոցներում չկա 13-րդ համարը, իսկ որոշ բարձրահարկ շենքերում չկա 13-րդ հարկը, 12-րդ հարկից հետո 14-րդն է: Երբեմն հիվանդանոցներում բացակայում է 13-րդ հիվանդասենյակը:

Ուրբաթ 13-ից վախենում են բազմաթիվ վիրաբույժներ: Այս օրը որոշ բժիշկները զերծ են մնում վիրահատական միջամտություններից, ինչպես նաև նշանակվածը տեղափոխում են ցանկացած այլ օր: Բրիտանական բժիշկները համոզված են, որ անհաջողության Ռիսկայնությունն Ուրբաթ 13-ում կրկնապատկվում է:

Microsoft Office 2007-րդից հետո, որը 12-րդն էր, հաջորդեց 14-րդը:

Ջոն Մայերն իր «Room for Squares» ալբոմում ներկայացրել եր 14 երգ, սակայն 13-րդը տևում է ընդամենը 2 վարկյան և իրենից ներկայացնում է լռություն:

ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը երբեք չի գնցել որևե տեղ ամսվա 13-րդ օրը, և երբեք էլ 13 հյուրեր չի ընդունել իր մոտ:

Նապոլեոն նույնպես ուներ ֆոբիա՝ կապված 13-թվի հետ:

Սակայն, կան հակառակ օրինակներ. Իտալիայի և Չինաստանի մշակույթներում 13-թիվը համարվում է հաջողակ:

1 Դոլարի վրա պատկերված է 13 աստիճան բուրգի վրա, 13 աստղեր Արծվի գլխին, արծվի ճանկերում 13 նետեր և ձիթենու ճյուղը 13 տերևներով:

Շախմատիստ Գարի Կասպարովը միշտ համարել է 13-ը իր Հաջողակ թիվը։

Իսպանացի և Պորտուգալացի նավաստիները Ուրբաթ 13-ը համարում են նավարկման շատ բարենպաստ օր: Սա պայմանավորված է նրանով, որ Քրիստափոր Կոլումբոսը հենց ուրբաթ օրը սկսեց իր պատմական ճանապարհորդությունը դեռևս անհայտ Ամերիկայի ափերին:

Հ.Գ. Բարի և հաջողակ օր բոլորիս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել