Araratnews.am-ը գրում է.
Երեկ բացվեց Քարֆուր առևտրի կենտրոնը: Արդեն երեկվանից տարածվեցին լուրեր, որ նորաբաց առևտրի կենտրոնում գներն անհամեմատ բարձր են: Պարզելու համար, թե ինչ գներով կարելի է ձեռք բերել առաջին անհրաժեշտության իրերը Քարֆուրիցˋ Ararartnews.am-ի թղթակիցը շրջեց առևտրի կենտրոնով և համեմատեց ապրանքների գները Yerevan City և SAS սուպերմարկետների ցանցերի գների հետ:
Կաթանամթերքի գները երեքում էլ տարբեր են, մինչդեռ որոշ կաթնամթերքներ նույն արժողությանն են: Եթե համեմատութան համար դիտարկենք «Կովիկ» և «Մարիանա» ապրանքանիշի կաթերի հետ, ապա դրանք Քարֆուրից և Yerevan City-ից կարելի է գնել 380 դրամով, իսկ SAS –ից «Կովիկը»ˋ 390, իսկ «Մարիանան»ˋ 420 դրամով:
Թթվասերի գները Yerevan City-ում և Քարֆուրում գրեթե չեն տարբերվում: Օրինակ, «Աշտարակ կաթի» թթվասերի 450 գրամը երկու տեղում էլ արժե 510 դրամ, իսկ SAS-ումˋ 550: Նույն ապրանքանիշի 400 գրամանոց մածունը Yerevan City-ում և Քարֆուրում արժե 300, իսկ SAS-ուˋ 330 դրամ: Ձվի գները ևս Yerevan City-ում և Քարֆուրում գրեթե չեն տարբերվում, իսկ SAS-ում նկատվում է մոտ 50 դրամի տարբերություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




